National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է բուժքույրական համագումարի մասնակիցներին
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից, Իտալիայից:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարեւորել է բուժքրոջ աշխատանքը եւ նշել է, որ տեղյակ է ոլորտի խնդիրներին:

ԱԺ նախագահը ողջունել է Հայաստանում բուժքույրական ասոցիացիայի ստեղծումը՝ նշելով, որ մեր երկրում Արցախյան պատերազմի տարիներին բուժքույրերն անցել են հերոսացման լուրջ ճանապարհ: Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ առողջապահության ոլորտում բուժքրոջ դերի բարձրացումը կբարեփոխի ողջ համակարգը: Նա նշել է, որ բուժքրոջ աշխատանքն իր կարեւորությամբ հավասարեցվում է բժշկի աշխատանքին, քանի որ հիվանդի առողջական եւ հոգեբանական վերականգնման ողջ գործընթացի մասնակիցը բուժքույրն է: Ազգային ժողովի նախագահը համագումարի մասնակիցներին մաղթել է նորանոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ:

Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիայի նախագահ Ալինա Քուշկյանը շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին ընդունելության համար եւ կարեւորել նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Տիկին Քուշկյանը ներկայացրել է համագումարի մասնակիցներին, ովքեր Հայաստան են այցելել մասնակցելու Առաջին բուժքույրական ասիական տարածաշրջանային համաժողովին, ապա Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարին եւ պատրաստվում են մեկնել Արցախ: Ալինա Քուշկյանը նշել է, որ համագումարը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բուժքույրեր, հնարավորություն կտա մասնակիցներին բարձրացնել մասնագիտական պատրաստվածության աստիճանը, ծանոթանալ միջազգային փորձին:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am